Ըստ orer.eu-ի՝ այսօր, սեպտեմբերի 14-ին, ժամը 20-ին, տաղանդավոր երիտասարդ թավջութահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Պրահայի «Դվորժակովա Պրահա» միջազգային երաժշտական փառատոնում։ Ինչպես նախօրոք տեղեկացվել էր՝ նա կկատարի Դվորժակի սիմֆոնիայի առաջին հատվածը՝ Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայտնի չեխ դիրիժոր Յիրժի Բելոհլավեկի գլխավորությամբ։ Այս նվագախմբի և նրա գլխավոր դիրիժոր Բելոհլավեկի հետ Նարեկը հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում։